• Զամբյուղում ապրանքներ չկան

Անհրաժեշտ բաղադրիչներ Տոստի հացՀումուսՄիկրոկանաչիներ Առաջին տարբերակԱվոկադոԶաթարՉիայի սերմեր Երկրորդ տարբերակԲոված սիսեռԶաթար Երրորդ տարբերակԴդմի սերմերԱրևածաղկի սերմերԿանեփի սերմերՔունջութի սերմեր Պատրաստման եղանակ Առաջին տարբերակԱվոկադոն կտրատել բարակ շերտերով։ Հումուսը քսել տոստի հացին, ավելացնել ավոկադոյի շերտերը, միկրոկանաչիները, չիայի սերմերը և համեմել աղով ու պղպեղով։ Երկրորդ տարբերակՀումուսը քսել տոստի հացին, ավելացնել նախօրոք բոված սիսեռը, զաթարը և միկրոկանաչիները։ Երրորդ տարբերակ Հումուսը քսել տոստի հացին, ավելացնել դդմի, արևածաղկի, կանեփի սերմերն ու համեմել։ Բարի ախորժակ🤍

Պատրաստման եղանակը Կտրատել կարմիր կաղամբը, համեմել աղով և խառնել։ Թողնել, որ փափկի։Կտրատել դդումը խորանարդիկներով, տապակել ջեռոցում 20 րոպե, 190°C ջերմաստիճանում։Բովել դդմի կորիզները։Կեղևազատել նարինջը, կտրատել և ավելացնել կաղամբին։Սոուսի համար. Ձիթապտղի յուղը, մանանեխը և խնձորի քացախը խառնել իրար։Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել միկրո կոհլրաբին և սոուսը։ Աղցանը պատրաստ է։Բարի ախորժակ🙂 Անհրաժեշտ բաղադրիչներ1/4 կարմիր կաղամբ1 նարինջԴդում3 ճ. գ. դդումի կորիզ1 թ. գ. մանանեխ3 թ. գ. խնձորի քացախ4 ճ. գ. ձիթապտղի յուղԱղՊղպեղՄիկրո կոհլրաբի

Պատրաստման եղանակը Ոսպը խաշել նախօրոք։ Ջեռոցում պատրաստել դդումը ավելացնելով աղ և սև պղպեղ։ Թավայի մեջ տապակել սոխը և սխտորը, այնքան մինչև ստանան ոսկեգույն երանգ։ Կաթը, բանջարեղենի արգանակը, ոսպը, դդումը և համեմունքները միասին հարել մինչև ստացվի թթվասերի թանձրության զանված և եփել մոտ 10-12 րոպե։ Ավելացնել մի փոքր կոճապղպեղ և կիտրոնի հյութ։Մատուցելիս ավելացնել ռուկոլայի միկրոկանաչիներ, ընդեղեն և մի փոքր ձիթայուղ։Բարի ախորժակ:)Անհրաժեշտ բաղադրիչներ 1 ճ․ գդ․ ձիթայուղ ¾ բաժակ կտրատած սոխ 2 ճ․ գդ․ ճզմած սխտոր 0,5լ կաթ1 բաժակ ոսպ ½ հավի կամ բանջարեղենի արգանակ 1 փոքր դդրում, կամ մեծ դդումի ½-ըաղ և սև պղպեղկոճապղպեղքրքում½ կիտրոնի հյութ ռուկոլայի միկրոկանաչիներչորացրած դդմի սերմերկանեփի սերմեր

Պատրաստման եղանակը 1․ Անհրաժեշտ է շոգեխաշել գազարը մոտ 20 րոպե։ 2. Այդ ընթացքում մանրացնել սխտորը, չամանը, ուրցը, չիլիի փաթիլները, ավելացնել ½ թեյի գդալ աղ և պղպեղ, հարել մինչև ստացվի թանձր մածուկ: 3. Ավելացնել քացախը, ¼ բաժակ ձիթապտղի յուղը, լավ խառնել: 4. Գազարին ավելացնել մածուկը: Նարինջը և կիտրոնը կիսել, 2 շարքով շարել գազարի վրա, տապակել 25 րոպե մինչև գազարը ստանա դարչնագույն տեսք: 5. Հանել տապակից և թողնել, որ սառչի: 6. Նարինջը և լիմոնը քամել, ավելացնել աղ և պղպել, լցնել գազարի վրա: 7. Արևածաղկի, դդմի և քունջութի սերմերը մեկ շերտով լցնել ջեռոցի տապակի մեջ, դնել ջեռոցը 7 րոպե մինչ սերմերը կդառնան ոսկեգույն: 8. Գազարի կողքին շարել բարակ կտրատված ավոկադոն, իսկ վերևում բողկի և բազուկի միկրոկանաչիները: 9. Ավելացնել թթվասերը և բոված սերմերը: Մատուցել անմիջապես: Բարի ախորժակ ։) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 ավոկադո 3 գազար միջին չափի 3 պճեղ սխտոր 2 լիմոն ½ նարինջ ¼ թեյի գդալ չիլիի

Պատրաստման եղանակՀարել բոլոր բաղադրիչները բլենդերովԼցնել բաժակի մեջ և վայելելԱնհրաժեշտ բաղադրիչներ1 բաժակ նարնջի հյութ1 բանան2 ճաշի գդալ գետնանուշի կարագ1 բաժակ նուշի կաթ (կարելի է նաև սովորական կաթ)1 բաժակ ոլոռի միկրոգրին1-2 թեյի գդալ թխկու օշարակ

Պատրաստման եղանակը Ձմերուկը բաժանել փոքր կտորների, զարդարել լոլիկով, կապույտ պանրով, միկրոկանաչիներով, համեմել աղով, պղպեղով և նարնջի սոուսով։ Նարնջի սոուսի համար՝միասին խառնել լայմի, նարնջի հյութը, ավելացնել քերած նարնինջ, մեղր, աղ և պղպեղ: Այս ամենին ավելացնել ձիթայուղ և մատուցել ձմերուկի հետ: Անհրաժեշտ բաղադրիչներ2 մեծ կտոր ձմերուկ1/2 բաժակ չերրի լոլիկ1/4 բաժակ միկրոկանաչիներ1/4 բաժակ փխրուն կապույտ պանիր1/4 թեյի գդալ աղ1/4 թեյի գդալ պղպեղթարմ ռեհան և օրեգանո Նարինջի սոուս1/2 լայմի հյութ1 ճաշի գդալ թարմ քամած նարնջի հյութ1 թեյի գդալ թարմ քերած նարնինջ1/2 թեյի գդալ մեղր1/2 պտղունց աղ և պղպեղ1/2 ձիթայուղ Բարի ախորժակ

Պատրաստման եղանակը Առաջարկում ենք պիցցայի խմորի ալտերնատիվ տարբերակ՝ առանց գլյուտենի, որը պատրաստելու ենք թավայի մեջ (կարող եք պատրաստել նաև դասական խմորով)։ 1. Անհարաժեշտ է սիսեռի ալյուրին ավելացնել 2 թ.գ. ձիթապտղի յուղ, ջուր և համեմունքներ ըստ ցանկության, խառնել, ապա թողնել, որ խմորը հանգստանա 15-20 րոպե։2. Մինչ խմորը հանգստանում է, թավայի մակերեսը պատում ենք ձիթապտղի յուղով և տաքացնում։ 3. Խմորը պատրաստում ենք օմլետի նման՝ մոտ 10 րոպե (5-ական րոպե յուրաքանչյուր կողմից):4. Հանում ենք թավայից խմորը տեղադրում ջեռոցամանի վրա։ Բարակ շերտով քսում ենք տոմատի մածուկը, ավելացնում նախապես կտրատած կանաչ սոխը, լոլիկը, ավոկադոն և, իհարկե, քերած պանիրը։5. Այս ամենը տեղադրում ենք ջեռոցում՝ 10 րոպե 200 ջերմաստիճանով:Վերջում ավելացնում ենք թարմ միկրոկանաչիները։ Բարի ախորժակ Անհրաժեշտ բաղադրիչները Սիսեռի ալյուրՁիթապտղի յուղԱղՋուրՍխտորՏոմատի մածուկ1 Լոլիկ1/2 ԱվոկադոԿանաչ սոխԳաուդա պանիրՄիկրոկանաչիներ (միկրոբրոկոլի, միկրոռուկոլա, միկրոսոխ)

Պատրաստման եղանակը 1. Սաղմոնը ավելացնել սննդի պրոցեսորի մեջ և հարել մինչև այն նման լինի աղացած հավի ֆարշի։2. Այնուհետև պաքսիմատով, պարմեզանով և ձիթայուղով լցնել որևէ տարրայի մեջ և խառնել գդալով։3. Խառնուրդը բաժանել հավասարապես 4 փոքր մասերի (կամ 2 մեծ) բուրգերների համար:4. Փոքր տարրայի մեջ ավելացնել շագանակագույն շաքարավազ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, չոր ուրց, աղ և պղպեղ:5. Համեմունքների խառնուրդը լցնել արդեն կլորացված և տափակեցված սաղմոնի երկու կողմերից։6. Տաքացնել թավան միջինից բարձր ջերմաստիճանով՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ ձիթայուղ:7․ Յուրաքանչյուր կողմում պատրաստել սաղմոնը մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից:8. Զգուշորեն շրջել, քանի որ այն փխրուն է:9. Բուրգերի համար նախատեսված հացերի ներսից ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և տարածել, որից հետո տեղափոխել տաք թավայի վրա մինչև կարմրելը։10. Այնուհետև ներքևում դրվող հացի վրա անվելացնել կրեմային պանիր, դնել սաղմոնը և ավելացնել կտրատած ավոկադո և միկրոկանաչիներ։ Ըստ նախընտրության (ինչպես նկարում է պատկերված) կարող եք

Պատրաստման եղանակը 1․ Բոլոր բաղադրիչները ավելացնել սննդի պրոցեսսորի մեջ և խառնել մինչև համաչափ զանգված ստանալը։ 2․ Մատուցել կտրատած կիվիով, ելակով, չիայի սերմերով և միկրոկանաչիներով։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ2 բաժակ սառույց1,5 բաժակ ելակ2 հատ բանան1 բաժակ կաթ (ցանկալի է նուշի կամ կոկոսի)կես բաժակ չիայի սերմեր1 բաժակ քո նախընտրած միկրականաչիի տեսակից

Պատրաստման եղանակը Հարել 2 ձվի սպիտակուցը և 2 թեյի գդալ կաթ։ Լցնել խառնուրդը թեթև ձեթով պատված թավայի մեջ և եփել միջին տաքության վրա։ Պատրաստման ընթացքում ավելացնել աղ և պղպեղ։ Երբ մի կողմը պատրաստ է, շրջել հակառակ կողմի։ Պատրաաստ լինելուն պետ տեղափոխել օմլետը ափսեի մեջ, ավելացնել կտրատած ավոկադոն, փխրուն այծի պանիրը և միկրոկանաչին։ Բարի ախորժակ :)Անհրաժեշտ բաղադրիչներ2 ձու2 թեյի գդալ կաթձեթ1 ավոկադո50գր այծի պանիրմիկրոկանաչի (տեսակը ըստ ցանկության