• Զամբյուղում ապրանքներ չկան

Գունեղ աղցան միկրո կոհլրաբիով

Պատրաստման եղանակը

  1. Կտրատել կարմիր կաղամբը, համեմել աղով և խառնել։ Թողնել, որ փափկի։
  2. Կտրատել դդումը խորանարդիկներով, տապակել ջեռոցում 20 րոպե, 190°C ջերմաստիճանում։
  3. Բովել դդմի կորիզները։
  4. Կեղևազատել նարինջը, կտրատել և ավելացնել կաղամբին։
  5. Սոուսի համար. Ձիթապտղի յուղը, մանանեխը և խնձորի քացախը խառնել իրար։
  6. Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել միկրո կոհլրաբին և սոուսը։

Աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ🙂



Անհրաժեշտ բաղադրիչներ

1/4 կարմիր կաղամբ
1 նարինջ
Դդում
3 ճ. գ. դդումի կորիզ
1 թ. գ. մանանեխ
3 թ. գ. խնձորի քացախ
4 ճ. գ. ձիթապտղի յուղ
Աղ
Պղպեղ
Միկրո կոհլրաբի