• Զամբյուղում ապրանքներ չկան

Պատրաստման եղանակը Կտրատել կարմիր կաղամբը, համեմել աղով և խառնել։ Թողնել, որ փափկի։Կտրատել դդումը խորանարդիկներով, տապակել ջեռոցում 20 րոպե, 190°C ջերմաստիճանում։Բովել դդմի կորիզները։Կեղևազատել նարինջը, կտրատել և ավելացնել կաղամբին։Սոուսի համար. Ձիթապտղի յուղը, մանանեխը և խնձորի քացախը խառնել իրար։Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել միկրո կոհլրաբին և սոուսը։ Աղցանը պատրաստ է։Բարի ախորժակ🙂 Անհրաժեշտ բաղադրիչներ1/4 կարմիր կաղամբ1 նարինջԴդում3 ճ. գ. դդումի կորիզ1 թ. գ. մանանեխ3 թ. գ. խնձորի քացախ4 ճ. գ. ձիթապտղի յուղԱղՊղպեղՄիկրո կոհլրաբի

Պատրաստման եղանակը Ձմերուկը բաժանել փոքր կտորների, զարդարել լոլիկով, կապույտ պանրով, միկրոկանաչիներով, համեմել աղով, պղպեղով և նարնջի սոուսով։ Նարնջի սոուսի համար՝միասին խառնել լայմի, նարնջի հյութը, ավելացնել քերած նարնինջ, մեղր, աղ և պղպեղ: Այս ամենին ավելացնել ձիթայուղ և մատուցել ձմերուկի հետ: Անհրաժեշտ բաղադրիչներ2 մեծ կտոր ձմերուկ1/2 բաժակ չերրի լոլիկ1/4 բաժակ միկրոկանաչիներ1/4 բաժակ փխրուն կապույտ պանիր1/4 թեյի գդալ աղ1/4 թեյի գդալ պղպեղթարմ ռեհան և օրեգանո Նարինջի սոուս1/2 լայմի հյութ1 ճաշի գդալ թարմ քամած նարնջի հյութ1 թեյի գդալ թարմ քերած նարնինջ1/2 թեյի գդալ մեղր1/2 պտղունց աղ և պղպեղ1/2 ձիթայուղ Բարի ախորժակ

Այս աղցանը հիանալի լուծում է երեխաների համար։ Այն քաղցր է և անչափ օգտակար։ Պարունակում է միկրոկանաչիներ, ելակ և քաղցր ընկույզ։Պատրաստման եղանակը1․ Հարել ելակը, բալզամիկ քացախը, մեղրը, ձիթապտղի յուղը, աղը և պղպեղը։2. Ավելացնել "Խառը" միկրոկանաչիների տեսակը, կտրատած ելակը և խառնել։ Ավելացնել ընկույզը։Անհրաժեշտ բաղադրիչներ3 բաժակ միկրոկանաչի1 բաժակ ելակ 1/4 ընկույզՍոուսի համար`6 ելակ1 ճաշի գդալ բալզամիկ քացախ1 թեյի գդալ մեղր2 ճաշի գդալ ձիթապտղի յուղաղպղպեղ

Պատրաստման եղանակըՇերտավոր կտրատել բողկը։ Խառնել միկրոկանաչիները և բողկը, տեղավորել մատուցման ամանի մեջ և դնել սառնարանում նախքան մատուցելը։ Սոուսի պատրաստման համար խառնել մնացած բոլոր բաղադրիչները, փակել տարրան և պահել սառնարանում նախքան մատուցելը։Մատուցման պահին ավելացնել սոուսը միկրոկանաչիներին և բողկին, ավելացնել աղ և պղպեղ։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 տուփ "Խառը" միկրոկանաչի6 բողկ 2 ճաշի գդալ լայմի հյութ1/8 թեյի գդալ չոր մանանեխի փոշի4 ճաշի գդալ ձիթապտղի հյութԾովի աղՊղպեղ

Պատրաստման եղանակըԳազարը մաքրել, երկարավուն կտրատել (ոչ շատ բարակ), ավելացնել աղ և սև պղպեղ և ձիթապտղի յուղ։ Տեղադրել ջեռոցում, թողնել 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Մատուցելիս ավելացնել միկրո մանանեխը։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 4 հատ գազարմիկրո մանանեխ ձիթապտղի յուղսև պղպեղ աղ

Պատրաստման եղանակը Մանր կտրատել խնձորը։ Առանձնացնել ազնվամորու հատիկները։ Խառնել բոլոր բաղադրիչները։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 բաժակ միկրո բրոկոլի 1/2 բաժակ մոշ1/2 բաժակ ազնվամորի170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներ1/2 խնձոր 170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներկես խնձոր (շատ բարակ կտրատած)