• Զամբյուղում ապրանքներ չկան

Ոսպով և դդումով կրեմ ապուր

Պատրաստման եղանակը

Ոսպը խաշել նախօրոք։ Ջեռոցում պատրաստել դդումը ավելացնելով աղ և սև պղպեղ։ Թավայի մեջ տապակել սոխը և սխտորը, այնքան մինչև ստանան ոսկեգույն երանգ։ Կաթը, բանջարեղենի արգանակը, ոսպը, դդումը և համեմունքները միասին հարել մինչև ստացվի թթվասերի թանձրության զանված և եփել մոտ 10-12 րոպե։ Ավելացնել մի փոքր կոճապղպեղ և կիտրոնի հյութ։

Մատուցելիս ավելացնել ռուկոլայի միկրոկանաչիներ, ընդեղեն և մի փոքր ձիթայուղ։
Բարի ախորժակ
🙂

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 ճ․ գդ․ ձիթայուղ
¾ բաժակ կտրատած սոխ
2 ճ․ գդ․ ճզմած սխտոր
0,5լ կաթ
1 բաժակ ոսպ
½ հավի կամ բանջարեղենի արգանակ
1 փոքր դդրում, կամ մեծ դդումի ½-ը
աղ և սև պղպեղ
կոճապղպեղ
քրքում
½ կիտրոնի հյութ
ռուկոլայի միկրոկանաչիներ
չորացրած դդմի սերմեր
կանեփի սերմեր