• Զամբյուղում ապրանքներ չկան

Պատրաստման եղանակը Ոսպը խաշել նախօրոք։ Ջեռոցում պատրաստել դդումը ավելացնելով աղ և սև պղպեղ։ Թավայի մեջ տապակել սոխը և սխտորը, այնքան մինչև ստանան ոսկեգույն երանգ։ Կաթը, բանջարեղենի արգանակը, ոսպը, դդումը և համեմունքները միասին հարել մինչև ստացվի թթվասերի թանձրության զանված և եփել մոտ 10-12 րոպե։ Ավելացնել մի փոքր կոճապղպեղ և կիտրոնի հյութ։Մատուցելիս ավելացնել ռուկոլայի միկրոկանաչիներ, ընդեղեն և մի փոքր ձիթայուղ։Բարի ախորժակ:)Անհրաժեշտ բաղադրիչներ 1 ճ․ գդ․ ձիթայուղ ¾ բաժակ կտրատած սոխ 2 ճ․ գդ․ ճզմած սխտոր 0,5լ կաթ1 բաժակ ոսպ ½ հավի կամ բանջարեղենի արգանակ 1 փոքր դդրում, կամ մեծ դդումի ½-ըաղ և սև պղպեղկոճապղպեղքրքում½ կիտրոնի հյութ ռուկոլայի միկրոկանաչիներչորացրած դդմի սերմերկանեփի սերմեր

Պատրաստման եղանակը 1․ Անհրաժեշտ է շոգեխաշել գազարը մոտ 20 րոպե։ 2. Այդ ընթացքում մանրացնել սխտորը, չամանը, ուրցը, չիլիի փաթիլները, ավելացնել ½ թեյի գդալ աղ և պղպեղ, հարել մինչև ստացվի թանձր մածուկ: 3. Ավելացնել քացախը, ¼ բաժակ ձիթապտղի յուղը, լավ խառնել: 4. Գազարին ավելացնել մածուկը: Նարինջը և կիտրոնը կիսել, 2 շարքով շարել գազարի վրա, տապակել 25 րոպե մինչև գազարը ստանա դարչնագույն տեսք: 5. Հանել տապակից և թողնել, որ սառչի: 6. Նարինջը և լիմոնը քամել, ավելացնել աղ և պղպել, լցնել գազարի վրա: 7. Արևածաղկի, դդմի և քունջութի սերմերը մեկ շերտով լցնել ջեռոցի տապակի մեջ, դնել ջեռոցը 7 րոպե մինչ սերմերը կդառնան ոսկեգույն: 8. Գազարի կողքին շարել բարակ կտրատված ավոկադոն, իսկ վերևում բողկի և բազուկի միկրոկանաչիները: 9. Ավելացնել թթվասերը և բոված սերմերը: Մատուցել անմիջապես: Բարի ախորժակ ։) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 ավոկադո 3 գազար միջին չափի 3 պճեղ սխտոր 2 լիմոն ½ նարինջ ¼ թեյի գդալ չիլիի

Պատրաստման եղանակը Առաջարկում ենք պիցցայի խմորի ալտերնատիվ տարբերակ՝ առանց գլյուտենի, որը պատրաստելու ենք թավայի մեջ (կարող եք պատրաստել նաև դասական խմորով)։ 1. Անհարաժեշտ է սիսեռի ալյուրին ավելացնել 2 թ.գ. ձիթապտղի յուղ, ջուր և համեմունքներ ըստ ցանկության, խառնել, ապա թողնել, որ խմորը հանգստանա 15-20 րոպե։2. Մինչ խմորը հանգստանում է, թավայի մակերեսը պատում ենք ձիթապտղի յուղով և տաքացնում։ 3. Խմորը պատրաստում ենք օմլետի նման՝ մոտ 10 րոպե (5-ական րոպե յուրաքանչյուր կողմից):4. Հանում ենք թավայից խմորը տեղադրում ջեռոցամանի վրա։ Բարակ շերտով քսում ենք տոմատի մածուկը, ավելացնում նախապես կտրատած կանաչ սոխը, լոլիկը, ավոկադոն և, իհարկե, քերած պանիրը։5. Այս ամենը տեղադրում ենք ջեռոցում՝ 10 րոպե 200 ջերմաստիճանով:Վերջում ավելացնում ենք թարմ միկրոկանաչիները։ Բարի ախորժակ Անհրաժեշտ բաղադրիչները Սիսեռի ալյուրՁիթապտղի յուղԱղՋուրՍխտորՏոմատի մածուկ1 Լոլիկ1/2 ԱվոկադոԿանաչ սոխԳաուդա պանիրՄիկրոկանաչիներ (միկրոբրոկոլի, միկրոռուկոլա, միկրոսոխ)

Պատրաստման եղանակը 1. Սաղմոնը ավելացնել սննդի պրոցեսորի մեջ և հարել մինչև այն նման լինի աղացած հավի ֆարշի։2. Այնուհետև պաքսիմատով, պարմեզանով և ձիթայուղով լցնել որևէ տարրայի մեջ և խառնել գդալով։3. Խառնուրդը բաժանել հավասարապես 4 փոքր մասերի (կամ 2 մեծ) բուրգերների համար:4. Փոքր տարրայի մեջ ավելացնել շագանակագույն շաքարավազ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, չոր ուրց, աղ և պղպեղ:5. Համեմունքների խառնուրդը լցնել արդեն կլորացված և տափակեցված սաղմոնի երկու կողմերից։6. Տաքացնել թավան միջինից բարձր ջերմաստիճանով՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ ձիթայուղ:7․ Յուրաքանչյուր կողմում պատրաստել սաղմոնը մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից:8. Զգուշորեն շրջել, քանի որ այն փխրուն է:9. Բուրգերի համար նախատեսված հացերի ներսից ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և տարածել, որից հետո տեղափոխել տաք թավայի վրա մինչև կարմրելը։10. Այնուհետև ներքևում դրվող հացի վրա անվելացնել կրեմային պանիր, դնել սաղմոնը և ավելացնել կտրատած ավոկադո և միկրոկանաչիներ։ Ըստ նախընտրության (ինչպես նկարում է պատկերված) կարող եք

Պատրաստման եղանակըԵփել բրինձը հավի արգանակի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ։ Մատուցել ավելացնելով միկրո ոլոռի փունջ և կիտրոնի կեղևի քերուկ։Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 2 բաժակ բրինձ4 բաժակ հավի արգանակ կամ ջուր1 բաժակ միկրո ոլոռկիտրոնի հյութ

Պատրաստման եղանակըՊիցցայի ամենաանհրաժեշտ բաղադրիչը խմորն է, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի 1-2 ժամ։ Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակն է գնել հացի խմոր, որը վաճառում են բոլոր հացաբուլկեղեն պատրաստող խանութներում։ Բացում ենք խմորը, ավելացնում ենք տոմատի մածուկ, մոցառելլա պանիր, չորացրած օրեգանո։ Տեղադրում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Եփվելուց անմիջապես հետո ավելացնում ենք թարմ պրոշուտոն և խրթխրթան միկրո ռուկոլան։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ300-350գր հացի խմոր5-6 կտոր թարմ պրոշուտո 2 գունդ մոցառելլա պանիր տոմատի մածուկչորացրած օրեգանո

Բրինձը լվանալ, ավելացնել ջուր և աղ, եփել։ Կտրատել վարունգը, կանաչ սոխը, մանդարինը կամ նարինջը (ըստ ցանկության)։Կտրատված բաղադրիչներին ավելացնել բրինձը, կանաչ ոլոռը, կոճապղպեղը և մեկ բաժակ միկրոբրոկոլին այնուհետև խառնել։ Բարի ախորժակ :)