Տնական բուրգեր սաղմոնով

Պատրաստման եղանակը

1. Սաղմոնը ավելացնել սննդի պրոցեսորի մեջ և հարել մինչև այն նման լինի աղացած հավի ֆարշի։
2. Այնուհետև պաքսիմատով, պարմեզանով և ձիթայուղով լցնել որևէ տարրայի մեջ և խառնել գդալով։
3. Խառնուրդը բաժանել հավասարապես 4 փոքր մասերի (կամ 2 մեծ) բուրգերների համար:
4. Փոքր տարրայի մեջ ավելացնել շագանակագույն շաքարավազ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, չոր ուրց, աղ և պղպեղ:
5. Համեմունքների խառնուրդը լցնել արդեն կլորացված և տափակեցված սաղմոնի երկու կողմերից։
6. Տաքացնել թավան միջինից բարձր ջերմաստիճանով՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ ձիթայուղ:
7․ Յուրաքանչյուր կողմում պատրաստել սաղմոնը մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից:
8. Զգուշորեն շրջել, քանի որ այն փխրուն է:
9. Բուրգերի համար նախատեսված հացերի ներսից ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ և տարածել, որից հետո տեղափոխել տաք թավայի վրա մինչև կարմրելը։
10. Այնուհետև ներքևում դրվող հացի վրա անվելացնել կրեմային պանիր, դնել սաղմոնը և ավելացնել կտրատած ավոկադո և միկրոկանաչիներ։ Ըստ նախընտրության (ինչպես նկարում է պատկերված) կարող եք նաև ավելացնել խորոված անանաս։ Եթե հետաքրքիր համադրություննորի սիրահար եք, հաստատ կհավանեք։


Անհրաժեշտ բաղադրիչներ

½ սաղմոն (առանց կաշվի)
⅓ բ․ հացի պաքսիմատ
2 ճ․գ․ թարմ քերած պարմեզան
1 ճ․գ․ ձիթապտղի յուղ
2 ճ․գ․ մուգ շագանակագույն շաքար (կարող եք փոխարինել սպիտակ շաքարավազով)
1 ճ․գ․ կարմիր քաղցր պղպեղ
½ թ․ գ․ սխտորի փոշի
½ թ․գ․ չորացված ուրց
½ թ․գ․ աղ + պղպեղ
1 ավոկադո
1 բ․ միկրոկանաչիներ

Բարի ախորժակ 🙂