• Զամբյուղում ապրանքներ չկան

Գազարով և ավոկադոյով աղցան համեմված փխրուն սերմերով և միկրոկանաչիներով


Պատրաստման եղանակը

1․ Անհրաժեշտ է շոգեխաշել գազարը մոտ 20 րոպե։
2. Այդ ընթացքում մանրացնել սխտորը, չամանը, ուրցը, չիլիի փաթիլները, ավելացնել ½ թեյի գդալ աղ և պղպեղ, հարել մինչև ստացվի թանձր մածուկ:
3. Ավելացնել քացախը, ¼ բաժակ ձիթապտղի յուղը, լավ խառնել:
4. Գազարին ավելացնել մածուկը: Նարինջը և կիտրոնը կիսել, 2 շարքով շարել գազարի վրա, տապակել 25 րոպե մինչև գազարը ստանա դարչնագույն տեսք:
5. Հանել տապակից և թողնել, որ սառչի:
6. Նարինջը և լիմոնը քամել, ավելացնել աղ և պղպել, լցնել գազարի վրա:
7. Արևածաղկի, դդմի և քունջութի սերմերը մեկ շերտով լցնել ջեռոցի տապակի մեջ, դնել ջեռոցը 7 րոպե մինչ սերմերը կդառնան ոսկեգույն:
8. Գազարի կողքին շարել բարակ կտրատված ավոկադոն, իսկ վերևում բողկի և բազուկի միկրոկանաչիները:
9. Ավելացնել թթվասերը և բոված սերմերը: Մատուցել անմիջապես:

Բարի ախորժակ ։)


Անհրաժեշտ բաղադրիչներ

1 ավոկադո
3 գազար միջին չափի
3 պճեղ սխտոր
2 լիմոն
½ նարինջ
¼ թեյի գդալ չիլիի փաթիլներ
4 բաժակ միկրոկանաչի (ցանկալի է բողկի և բազուկի)
1 թեյի գդալ ուրցի թարմ տերևեներ
աղ
թարմ աղացած սև պղպեղ
1 ճաշի գդալ քունջութի սերմեր սպիտակ
3/8 բաժակ ձիթապտղի յուղ
1 ճաշի գդալ կարմիր գինու քացախ
1 թեյի գդալ չամանի սերմեր
1 թեյի գդալ դդմի սերմեր
1 թեյի գդալ արևածաղկի սերմեր
1/3 ճաշի գդալ թթվասեր