• Զամբյուղում ապրանքներ չկան
  • Զամբյուղում ապրանքներ չկան

Պատրաստման եղանակը Ձմերուկը բաժանել փոքր կտորների, զարդարել լոլիկով, կապույտ պանրով, միկրոկանաչիներով, համեմել աղով, պղպեղով և նարնջի սոուսով։ Նարնջի սոուսի համար՝միասին խառնել լայմի, նարնջի հյութը, ավելացնել քերած նարնինջ, մեղր, աղ և պղպեղ: Այս ամենին ավելացնել ձիթայուղ և մատուցել ձմերուկի հետ: Անհրաժեշտ բաղադրիչներ2 մեծ կտոր ձմերուկ1/2 բաժակ չերրի լոլիկ1/4 բաժակ միկրոկանաչիներ1/4 բաժակ փխրուն կապույտ պանիր1/4 թեյի գդալ աղ1/4 թեյի գդալ պղպեղթարմ ռեհան և օրեգանո Նարինջի սոուս1/2 լայմի հյութ1 ճաշի գդալ թարմ քամած նարնջի հյութ1 թեյի գդալ թարմ քերած նարնինջ1/2 թեյի գդալ մեղր1/2 պտղունց աղ և պղպեղ1/2 ձիթայուղ Բարի ախորժակ

Այս աղցանը հիանալի լուծում է երեխաների համար։ Այն քաղցր է և անչափ օգտակար։ Պարունակում է միկրոկանաչիներ, ելակ և քաղցր ընկույզ։Պատրաստման եղանակը1․ Հարել ելակը, բալզամիկ քացախը, մեղրը, ձիթապտղի յուղը, աղը և պղպեղը։2. Ավելացնել "Խառը" միկրոկանաչիների տեսակը, կտրատած ելակը և խառնել։ Ավելացնել ընկույզը։Անհրաժեշտ բաղադրիչներ3 բաժակ միկրոկանաչի1 բաժակ ելակ 1/4 ընկույզՍոուսի համար`6 ելակ1 ճաշի գդալ բալզամիկ քացախ1 թեյի գդալ մեղր2 ճաշի գդալ ձիթապտղի յուղաղպղպեղ

Պատրաստման եղանակըՇերտավոր կտրատել բողկը։ Խառնել միկրոկանաչիները և բողկը, տեղավորել մատուցման ամանի մեջ և դնել սառնարանում նախքան մատուցելը։ Սոուսի պատրաստման համար խառնել մնացած բոլոր բաղադրիչները, փակել տարրան և պահել սառնարանում նախքան մատուցելը։Մատուցման պահին ավելացնել սոուսը միկրոկանաչիներին և բողկին, ավելացնել աղ և պղպեղ։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 տուփ "Խառը" միկրոկանաչի6 բողկ 2 ճաշի գդալ լայմի հյութ1/8 թեյի գդալ չոր մանանեխի փոշի4 ճաշի գդալ ձիթապտղի հյութԾովի աղՊղպեղ

Պատրաստման եղանակըԳազարը մաքրել, երկարավուն կտրատել (ոչ շատ բարակ), ավելացնել աղ և սև պղպեղ և ձիթապտղի յուղ։ Տեղադրել ջեռոցում, թողնել 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Մատուցելիս ավելացնել միկրո մանանեխը։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 4 հատ գազարմիկրո մանանեխ ձիթապտղի յուղսև պղպեղ աղ

Պատրաստման եղանակը Մանր կտրատել խնձորը։ Առանձնացնել ազնվամորու հատիկները։ Խառնել բոլոր բաղադրիչները։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 բաժակ միկրո բրոկոլի 1/2 բաժակ մոշ1/2 բաժակ ազնվամորի170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներ1/2 խնձոր 170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներկես խնձոր (շատ բարակ կտրատած)