Ելակ և միկրոկանաչի աղցան
Այս աղցանը հիանալի լուծում է երեխաների համար։ Այն քաղցր է և անչափ օգտակար։ Պարունակում է միկրոկանաչիներ, ելակ և քաղցր ընկույզ։
Պատրաստման եղանակը
1․ Հարել ելակը, բալզամիկ քացախը, մեղրը, ձիթապտղի յուղը, աղը և պղպեղը։
2. Ավելացնել “Խառը” միկրոկանաչիների տեսակը, կտրատած ելակը և խառնել։ Ավելացնել ընկույզը։
Անհրաժեշտ բաղադրիչներ
3 բաժակ միկրոկանաչի
1 բաժակ ելակ
1/4 ընկույզ
Սոուսի համար`
6 ելակ
1 ճաշի գդալ բալզամիկ քացախ
1 թեյի գդալ մեղր
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
աղ
պղպեղ