• Զամբյուղում ապրանքներ չկան

Պատրաստման եղանակը Առաջարկում ենք պիցցայի խմորի ալտերնատիվ տարբերակ՝ առանց գլյուտենի, որը պատրաստելու ենք թավայի մեջ (կարող եք պատրաստել նաև դասական խմորով)։ 1. Անհարաժեշտ է սիսեռի ալյուրին ավելացնել 2 թ.գ. ձիթապտղի յուղ, ջուր և համեմունքներ ըստ ցանկության, խառնել, ապա թողնել, որ խմորը հանգստանա 15-20 րոպե։2. Մինչ խմորը հանգստանում է, թավայի մակերեսը պատում ենք ձիթապտղի յուղով և տաքացնում։ 3. Խմորը պատրաստում ենք օմլետի նման՝ մոտ 10 րոպե (5-ական րոպե յուրաքանչյուր կողմից):4. Հանում ենք թավայից խմորը տեղադրում ջեռոցամանի վրա։ Բարակ շերտով քսում ենք տոմատի մածուկը, ավելացնում նախապես կտրատած կանաչ սոխը, լոլիկը, ավոկադոն և, իհարկե, քերած պանիրը։5. Այս ամենը տեղադրում ենք ջեռոցում՝ 10 րոպե 200 ջերմաստիճանով:Վերջում ավելացնում ենք թարմ միկրոկանաչիները։ Բարի ախորժակ Անհրաժեշտ բաղադրիչները Սիսեռի ալյուրՁիթապտղի յուղԱղՋուրՍխտորՏոմատի մածուկ1 Լոլիկ1/2 ԱվոկադոԿանաչ սոխԳաուդա պանիրՄիկրոկանաչիներ (միկրոբրոկոլի, միկրոռուկոլա, միկրոսոխ)

Պատրաստման եղանակը Հարել 2 ձվի սպիտակուցը և 2 թեյի գդալ կաթ։ Լցնել խառնուրդը թեթև ձեթով պատված թավայի մեջ և եփել միջին տաքության վրա։ Պատրաստման ընթացքում ավելացնել աղ և պղպեղ։ Երբ մի կողմը պատրաստ է, շրջել հակառակ կողմի։ Պատրաաստ լինելուն պետ տեղափոխել օմլետը ափսեի մեջ, ավելացնել կտրատած ավոկադոն, փխրուն այծի պանիրը և միկրոկանաչին։ Բարի ախորժակ :)Անհրաժեշտ բաղադրիչներ2 ձու2 թեյի գդալ կաթձեթ1 ավոկադո50գր այծի պանիրմիկրոկանաչի (տեսակը ըստ ցանկության

Այս աղցանը հիանալի լուծում է երեխաների համար։ Այն քաղցր է և անչափ օգտակար։ Պարունակում է միկրոկանաչիներ, ելակ և քաղցր ընկույզ։Պատրաստման եղանակը1․ Հարել ելակը, բալզամիկ քացախը, մեղրը, ձիթապտղի յուղը, աղը և պղպեղը։2. Ավելացնել "Խառը" միկրոկանաչիների տեսակը, կտրատած ելակը և խառնել։ Ավելացնել ընկույզը։Անհրաժեշտ բաղադրիչներ3 բաժակ միկրոկանաչի1 բաժակ ելակ 1/4 ընկույզՍոուսի համար`6 ելակ1 ճաշի գդալ բալզամիկ քացախ1 թեյի գդալ մեղր2 ճաշի գդալ ձիթապտղի յուղաղպղպեղ

Պատրաստման եղանակը1. ավոկադոն բաժանել փոքրիկ քառակուսիների, ավելացնել աղ, պղպեղ և կիտրոնի հյութ։2. շերտավոր կտրատել լոլիկը3. տոստի հացի վրա շերտերով տեղադրել լոլիկը, ավոկադոն և միկրո ռուկոլան։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել կիտրոնի հյութ աղ և պղպեղ։Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ4 տոստի հաց4-8 կտոր լոլիկ1-2 ավոկադոՄիկրո ռուկոլա1/4 կիտրոնաղպղպեղ

Պատրաստման եղանակըԵփել բրինձը հավի արգանակի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ։ Մատուցել ավելացնելով միկրո ոլոռի փունջ և կիտրոնի կեղևի քերուկ։Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 2 բաժակ բրինձ4 բաժակ հավի արգանակ կամ ջուր1 բաժակ միկրո ոլոռկիտրոնի հյութ

Պատրաստման եղանակըՇերտավոր կտրատել բողկը։ Խառնել միկրոկանաչիները և բողկը, տեղավորել մատուցման ամանի մեջ և դնել սառնարանում նախքան մատուցելը։ Սոուսի պատրաստման համար խառնել մնացած բոլոր բաղադրիչները, փակել տարրան և պահել սառնարանում նախքան մատուցելը։Մատուցման պահին ավելացնել սոուսը միկրոկանաչիներին և բողկին, ավելացնել աղ և պղպեղ։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 տուփ "Խառը" միկրոկանաչի6 բողկ 2 ճաշի գդալ լայմի հյութ1/8 թեյի գդալ չոր մանանեխի փոշի4 ճաշի գդալ ձիթապտղի հյութԾովի աղՊղպեղ

Պատրաստման եղանակըՊիցցայի ամենաանհրաժեշտ բաղադրիչը խմորն է, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի 1-2 ժամ։ Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակն է գնել հացի խմոր, որը վաճառում են բոլոր հացաբուլկեղեն պատրաստող խանութներում։ Բացում ենք խմորը, ավելացնում ենք տոմատի մածուկ, մոցառելլա պանիր, չորացրած օրեգանո։ Տեղադրում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Եփվելուց անմիջապես հետո ավելացնում ենք թարմ պրոշուտոն և խրթխրթան միկրո ռուկոլան։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ300-350գր հացի խմոր5-6 կտոր թարմ պրոշուտո 2 գունդ մոցառելլա պանիր տոմատի մածուկչորացրած օրեգանո

Պատրաստման եղանակըԳազարը մաքրել, երկարավուն կտրատել (ոչ շատ բարակ), ավելացնել աղ և սև պղպեղ և ձիթապտղի յուղ։ Տեղադրել ջեռոցում, թողնել 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Մատուցելիս ավելացնել միկրո մանանեխը։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 4 հատ գազարմիկրո մանանեխ ձիթապտղի յուղսև պղպեղ աղ

Բրինձը լվանալ, ավելացնել ջուր և աղ, եփել։ Կտրատել վարունգը, կանաչ սոխը, մանդարինը կամ նարինջը (ըստ ցանկության)։Կտրատված բաղադրիչներին ավելացնել բրինձը, կանաչ ոլոռը, կոճապղպեղը և մեկ բաժակ միկրոբրոկոլին այնուհետև խառնել։ Բարի ախորժակ :)