• Զամբյուղում ապրանքներ չկան

Այս աղցանը հիանալի լուծում է երեխաների համար։ Այն քաղցր է և անչափ օգտակար։ Պարունակում է միկրոկանաչիներ, ելակ և քաղցր ընկույզ։Պատրաստման եղանակը1․ Հարել ելակը, բալզամիկ քացախը, մեղրը, ձիթապտղի յուղը, աղը և պղպեղը։2. Ավելացնել "Խառը" միկրոկանաչիների տեսակը, կտրատած ելակը և խառնել։ Ավելացնել ընկույզը։Անհրաժեշտ բաղադրիչներ3 բաժակ միկրոկանաչի1 բաժակ ելակ 1/4 ընկույզՍոուսի համար`6 ելակ1 ճաշի գդալ բալզամիկ քացախ1 թեյի գդալ մեղր2 ճաշի գդալ ձիթապտղի յուղաղպղպեղ

Պատրաստման եղանակըՇերտավոր կտրատել բողկը։ Խառնել միկրոկանաչիները և բողկը, տեղավորել մատուցման ամանի մեջ և դնել սառնարանում նախքան մատուցելը։ Սոուսի պատրաստման համար խառնել մնացած բոլոր բաղադրիչները, փակել տարրան և պահել սառնարանում նախքան մատուցելը։Մատուցման պահին ավելացնել սոուսը միկրոկանաչիներին և բողկին, ավելացնել աղ և պղպեղ։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 տուփ "Խառը" միկրոկանաչի6 բողկ 2 ճաշի գդալ լայմի հյութ1/8 թեյի գդալ չոր մանանեխի փոշի4 ճաշի գդալ ձիթապտղի հյութԾովի աղՊղպեղ

Պատրաստման եղանակըԳազարը մաքրել, երկարավուն կտրատել (ոչ շատ բարակ), ավելացնել աղ և սև պղպեղ և ձիթապտղի յուղ։ Տեղադրել ջեռոցում, թողնել 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Մատուցելիս ավելացնել միկրո մանանեխը։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 4 հատ գազարմիկրո մանանեխ ձիթապտղի յուղսև պղպեղ աղ

Պատրաստման եղանակը Մանր կտրատել խնձորը։ Առանձնացնել ազնվամորու հատիկները։ Խառնել բոլոր բաղադրիչները։ Բարի ախորժակ :) Անհրաժեշտ բաղադրիչներ 1 բաժակ միկրո բրոկոլի 1/2 բաժակ մոշ1/2 բաժակ ազնվամորի170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներ1/2 խնձոր 170 գր մարինացված եգիպտացորենի հատիկներկես խնձոր (շատ բարակ կտրատած)