Միքս աղցան լայմի սոուսով

Պատրաստման եղանակը
Շերտավոր կտրատել բողկը։ Խառնել միկրոկանաչիները և բողկը, տեղավորել մատուցման ամանի մեջ և դնել սառնարանում նախքան մատուցելը։
Սոուսի պատրաստման համար խառնել մնացած բոլոր բաղադրիչները, փակել տարրան և պահել սառնարանում նախքան մատուցելը։
Մատուցման պահին ավելացնել սոուսը միկրոկանաչիներին և բողկին, ավելացնել աղ և պղպեղ։ Բարի ախորժակ 🙂

Անհրաժեշտ բաղադրիչներ
1 տուփ “Խառը” միկրոկանաչի
6 բողկ
2 ճաշի գդալ լայմի հյութ
1/8 թեյի գդալ չոր մանանեխի փոշի
4 ճաշի գդալ ձիթապտղի հյութ
Ծովի աղ
Պղպեղ