
Պիցցա միկրո ռուկոլայով
Պատրաստման եղանակը
Պիցցայի ամենաանհրաժեշտ բաղադրիչը խմորն է, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի 1-2 ժամ։ Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակն է գնել հացի խմոր, որը վաճառում են բոլոր հացաբուլկեղեն պատրաստող խանութներում։ Բացում ենք խմորը, ավելացնում ենք տոմատի մածուկ, մոցառելլա պանիր, չորացրած օրեգանո։ Տեղադրում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 ջերմաստիճանով։ Եփվելուց անմիջապես հետո ավելացնում ենք թարմ պրոշուտոն և խրթխրթան միկրո ռուկոլան։
Բարի ախորժակ 🙂
Անհրաժեշտ բաղադրիչներ
300-350գր հացի խմոր
5-6 կտոր թարմ պրոշուտո
2 գունդ մոցառելլա պանիր
տոմատի մածուկ
չորացրած օրեգանո