
Գունեղ աղցան միկրո կոհլրաբիով
Պատրաստման եղանակը
- Կտրատել կարմիր կաղամբը, համեմել աղով և խառնել։ Թողնել, որ փափկի։
- Կտրատել դդումը խորանարդիկներով, տապակել ջեռոցում 20 րոպե, 190°C ջերմաստիճանում։
- Բովել դդմի կորիզները։
- Կեղևազատել նարինջը, կտրատել և ավելացնել կաղամբին։
- Սոուսի համար. Ձիթապտղի յուղը, մանանեխը և խնձորի քացախը խառնել իրար։
- Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել միկրո կոհլրաբին և սոուսը։
Աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ🙂
Անհրաժեշտ բաղադրիչներ
1/4 կարմիր կաղամբ
1 նարինջ
Դդում
3 ճ. գ. դդումի կորիզ
1 թ. գ. մանանեխ
3 թ. գ. խնձորի քացախ
4 ճ. գ. ձիթապտղի յուղ
Աղ
Պղպեղ
Միկրո կոհլրաբի