Ձմերուկի աղցան կապույտ պանրով
Պատրաստման եղանակը
Ձմերուկը բաժանել փոքր կտորների, զարդարել լոլիկով, կապույտ պանրով, միկրոկանաչիներով, համեմել աղով, պղպեղով և նարնջի սոուսով։
Նարնջի սոուսի համար՝
միասին խառնել լայմի, նարնջի հյութը, ավելացնել քերած նարնինջ, մեղր, աղ և պղպեղ: Այս ամենին ավելացնել ձիթայուղ և մատուցել ձմերուկի հետ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
2 մեծ կտոր ձմերուկ
1/2 բաժակ չերրի լոլիկ
1/4 բաժակ միկրոկանաչիներ
1/4 բաժակ փխրուն կապույտ պանիր
1/4 թեյի գդալ աղ
1/4 թեյի գդալ պղպեղ
թարմ ռեհան և օրեգանո
Նարինջի սոուս
1/2 լայմի հյութ
1 ճաշի գդալ թարմ քամած նարնջի հյութ
1 թեյի գդալ թարմ քերած նարնինջ
1/2 թեյի գդալ մեղր
1/2 պտղունց աղ և պղպեղ
1/2 ձիթայուղ
Բարի ախորժակ