• Զամբյուղում ապրանքներ չկան

Մեր մասին

Մեր առաքելությունն է բարելավել մարդկանց առողջությունը`
շնորհիվ միկրոկանաչիների ապացուցված առողջարար հատկությունների:
օգտակար սենդվիչ ավոկադոյով

ՕԳՏԱԿԱՐ

Միկրոկանաչիները համարվում են վիտամինների, հակաօքսիդանտների և միկրոէլեմենտների անփոխարինելի աղբյուր։ Յուրաքանչյուր տեսակում առկա oգտակար սննդանյութերի պաշարը բավարար է կանխարգելու և բուժելու շաքարային դիաբետը, քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, օստիոպարոզը և այլն։
Միևնույն ժամանակ օրական ընդամենը 30 գրամ միկրոկանաչիներ ուտելու դեպքում, կստանաք էներգիայի զգալի պաշար։ Դրանք նպաստում են իմունային համակարգի արագ բարելավմանը, մաշկի թարմության պահպանմանը և երիտասարդացմանը։
Ավելին այստեղ

ՆՐԲԱՀԱՄ

Միկրոկանաչիները բանջարեղենի սերմերից ստացվող յուրահատուկ համային երանգներով մանր կանաչիների նոր տեսականի են։
Հիմնականում յուրաքանչյուր տեսակի համը նման է հենց այդ տեսակի լիարժեք պտղի համին՝ առավել խտացված վիճակում։
Ուստի, ցանկացած ուտեստի համար միկրոկանաչիները կարող են լինել համային անփոխարինելի հավելում և դարձնել այն կատարյալ։
օգտակար նախուտեստ գազարով
օգտակար բրուսկետա ավոկադոյով նախուտեստ

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ

Ինչպես գիտենք յուրաքանչյուր ուտեստի առաջնային գրավականը նրա տեսքն է։ Հենց այս հարցում օգնության են գալիս թեթև, արագ և հեշտ կիրառվող միկրոկանաչիները և թարմություն են հաղորդում բոլոր տեսակների ուտեստներին։ Միկրոկանաչիները կարելի է կիրառել աղցանների, ապուրների, սենդվիչների, և հիմնական ուտեստների հետ՝ հաղորդելով դրանց օգտակարություն, յուրահատուկ համ և թարմ տեսք:
Իսկ եթե փնտրում եք բաղադրատոմսեր, որտեղ կիրառվում են դրանք, առաջարկում ենք ուսումնասիրել մեր բաղադրատոմսեր բաժինը։

Լայն տեսականի

Մեր կայքից կարող եք գնել միկրոկանաչիների առկա լավագույն տեսակները։ Այս պահին մենք աճեցնում ենք 13 տեսակի միկրոկանաչիներ։

100% բնական

Մենք աճեցնում ենք միայն էկոլոգիապես մաքուր միկրոկանաչիներ, որոնք շատ հարուստ են օգտակար սննդանյութերով։

365 օր հասանելիություն

Մեր արտադրանքի գլխավոր առավելությունն է հասանելիությունը ամբողջ տարվա ընթացքում` անկախ եղանակային պայմաններից:

Հաճախորդները մեր մասին

Թարմ և օգտակար մթերքներ, հրաշալի սպասարկում․ շատ շնորհակալ եմ ☺️☺️Դարձա ձեր մշտական հաճախորդը։

Սեդա Ավագյան

Սեդա Ավագյան

Շատ լավ պրոդուկտ և սպասարկում: Շնորհակալություն։

Սոնա Կյուրկչյան

Սոնա Կյուրկչյան

Որակով ու սուպեռսկի

Սերգեյ Թանթուշյան

Սերգեյ Թանթուշյան

Շատ համով ու օգտակար հավելում ուտեստներին, հարմար է երկար պահելու համար։ Նաև հաճելի սպասարկում

Աշխեն Գրիգորյան

Աշխեն Գրիգորյան

Yummy food and great service!

Ռիմա Խառաթյան

Ռիմա Խառաթյան

Եթե առաջ միայն չիայի սերմերն էին զարդարում ու լրացնում իմ կիրակնօրյա ճաշատեսակները - հիմա գտել եմ մի ամբողջ աշխարհ օգտակար միկրոգրինների, որ Հայաստանում երբևիցե չէի հանդիպել 💚💚

Գայանե Հակոբյան

Գայանե Հակոբյան