• Զամբյուղում ապրանքներ չկան

Պիցցա ավոկադոյով և միկրոկանաչիներով

Պատրաստման եղանակը

Առաջարկում ենք պիցցայի խմորի ալտերնատիվ տարբերակ՝ առանց գլյուտենի, որը պատրաստելու ենք թավայի մեջ (կարող եք պատրաստել նաև դասական խմորով)։
1. Անհարաժեշտ է սիսեռի ալյուրին ավելացնել 2 թ.գ. ձիթապտղի յուղ, ջուր և համեմունքներ ըստ ցանկության, խառնել, ապա թողնել, որ խմորը հանգստանա 15-20 րոպե։
2. Մինչ խմորը հանգստանում է, թավայի մակերեսը պատում ենք ձիթապտղի յուղով և տաքացնում։
3. Խմորը պատրաստում ենք օմլետի նման՝ մոտ 10 րոպե (5-ական րոպե յուրաքանչյուր կողմից):
4. Հանում ենք թավայից խմորը տեղադրում ջեռոցամանի վրա։ Բարակ շերտով քսում ենք տոմատի մածուկը, ավելացնում նախապես կտրատած կանաչ սոխը, լոլիկը, ավոկադոն և, իհարկե, քերած պանիրը։
5. Այս ամենը տեղադրում ենք ջեռոցում՝ 10 րոպե 200 ջերմաստիճանով:
Վերջում ավելացնում ենք թարմ միկրոկանաչիները։

Բարի ախորժակ 🙂

Անհրաժեշտ բաղադրիչները

Սիսեռի ալյուր
Ձիթապտղի յուղ
Աղ
Ջուր
Սխտոր

Տոմատի մածուկ
1 Լոլիկ
1/2 Ավոկադո
Կանաչ սոխ
Գաուդա պանիր
Միկրոկանաչիներ (միկրոբրոկոլի, միկրոռուկոլա, միկրոսոխ)