• Զամբյուղում ապրանքներ չկան
  • Զամբյուղում ապրանքներ չկան

Հաճախ տրվող
հարցեր

Քանի՞ գրամն է 1200 դրամ

Մենք միկրոկանաչիները վաճառում ենք 18.5 x 14 սմ չափի տուփով՝ հումքի հետ միասին։ Բոլոր տեսակների ծավալը նույնն է, սակայն քաշը տատանվում է 80-120 գրամի սահմաններում՝ կախված տեսակից։ Բացառությամբ “Խառը” տեսակի, որը վաճառվում է առանց հումքի և նրա քաշը կազմում է 100 գրամ։ Տեսականին՝ այստեղ

Ինչպե՞ս խնամել միկրոկանաչին, որպեսզի թարմ պահպանվի

Հումքով միկրոկանաչիները անհրաժեշտ է պահպանել սենյակային պայմաններում, իսկ “Խսռը” տեսակը՝ սառնարանում։

Միկրոկանաչիները թարմ վիճակում կարելի է պահպանել մինչև 14 օր։ Խնամելու համար անհրաժեշտ կլինի շաբաթական 2-3 անգամ տեղադրել տուփը ջրով տարրայի մեջ այնպես, որ տուփի միայն 1/3 մասը ծածկվի ջրով։ Տուփի ներքևում գտնվող անցքերի միջոցով միկրոկանաչիների հումքը կստանա իրեն անհրաժեշտ քանակության ջրի պաշարը։

Ի՞նչ հումքով եք վաճառում միկրոկանաչիները

Մեր միկրոկանաչիների հումքը 100% բնական է և պատրաստվում է կոկոսի մանրաթելերից։

Առաքումը ի՞նչ արժի

Երևանի տարածքում գործում է անվճար առաքում։

Կա՞ մինիմալ քանակ պատվիրելու համար

Ոչ, մենք սիրով առաքում ենք առանց սահմանափակումների։

Կարելի՞ է արդյոք ետ վերադարձնել գնված միկրոկանաչիները

Այո, միայն այն դեպքում եթե առաքիչը մոտեցնի և Դուք հենց այդ պահին չցանկանաք գնել ապրանքը՝ պատճառաբանելով որևէ դժգոհություն արտադրանքի վերաբերյալ։

Խորհուրդ ենք տալիս մոտեցնելուն պես ուսումնասիրել այն, որից հետո միայն հրաժեշտ տալ առաքիչին 🙂

սերմեր աղցան միկրոկանաչիներով սերմերով